Դեմքի խնամք
Շպարվելու սխալները
Ո՞ր կինը չի մտածում ամենագեղեցիկը լինել, երբ պատրաստվում է երեկույթի։ Բայց բոլորին չէ, որ դա հաջողվում է։ Ոմանք սեփական ձեռքերով ոչ թե ավելի լավացնում, այլ վատացնում են իրենց արտաքինը։
Մի թույլ տվեք, որ շպարվելու փոքր սխալները փչացնեն ձեր երեկոն։ Եթե ձեր նպատակը անթերի մակիաժն է, ապա թերևս արժե հետևել մեր խորհուրդներին։
1. Մի չարաշահեք փայլն ու մետաղները։ Մի օգտագործեք մեծ չափերի փայլեր, դրանք չափից ավելի շատ լույս են անդրադարձնում և մանկական տպավորություն թողնում։ Եթե ցանկանում եք բառի բուն իմաստով փայլել երեկույթին, բավական են աչքերի փայլող ստվերաներկերը (մի քիչ տարածելով դեպի քունքերը), շրթունքների փայլը՝ լույսն անդրադարձնող մասնիկներով կամ ոչ մեծ քանակի փայլող դիմափոշին։ Փայլը միանգամայն անհարկի է T-նման գոտում (ճակատ, քիթ, ծնոտ)։ Մարդկանց մեծ մասի T գոտու մաշկն առանց այդ էլ բավական ճարպոտ է, ուստի չարժե դրա փայլին գումարել նաև մակիաժի փայլը։ Ընդհակառակը՝ ավելի լավ է դիմափոշի քսել այդ հատվածին, և դեռ երեկոյի ընթացքում ժամանակ առ ժամանակ փափուկ անձեռոցիկով ներծծել ճարպը։ Նույնը վերաբերում է նաև մակիաժի մետաղական երանգներին։ Ի տարբերություն Միդաս թագավորի՝ ամեն ինչ չէ, որ եթե դիպչում եք, ոսկի է դառնում (արծաթ, բրոնզ, պղինձ)։ Միայն երկու գոտի ընտրեք մետաղ քսելու համար, օրինակ՝ կոպերը և այտոսկրերը կամ շրթունքներն ու այտոսկրերը։ Մնացածը պետք է անփայլ լինի։
2. Առհասարակ փայլից մի հրաժարվեք։ Եթե չափից ավելի է փայլը փչացնում է տպավորությունը, ապա դրա լիակատար բացակայությունն էլ նույնքան վատ է։ Մի քիչ փայլը դեմքի հիմնական կետերում (այտոսկր, աչքեր, շրթունքներ, քունքեր) առողջության զգացողություն է ստեղծում։ Գաղտնիքն այն է, որ փայլը պետք է քսվի հատվա-ծաբար, ոչ թե ամբողջ դեմքին։
3. Մի համադրեք մետաղները։ Ոսկին և արծաթը մնում եննորաձև։ Մենք գիտենք կանոնը, ըստ որի չի կարելի համադրել ոսկե և արծաթե զարդերը։ Բայց այդ կանոնը գործում է նաև կոսմետիկայում։ Արծաթափայլ ստվերաներկերը չեն սազում բրոնզափայլ կամ ոսկեփայլ շրթներկին:
Ոսկին և բրոնզը «տաքե մետաղներ են, արծաթը՝ սառը։ Ուստի դրանցից մեկնումեկը կսազի ձեզ, նայած՝ տա՞ք, թե՞ սառը երանգ ունի ձեր մաշկը։
4. Անպայման ներկեք եղունգները։ Մի մտածեք, որ ձեր մերկ եղունգները ոչ ոք չի նկատում երեկույթի մեղմ լույսի տակ։ Անպայման կնկատեն, ինչպես որ կնկատեն, որ եղունգները ներկված են, եթե անգամ օգտագործեք ամենաաննկատ ներկը։ Մատնահարդարումը ամբողջականություն ու ոճ կհաղորդի ոչ միայն ձեռքերին, այլև ձեր կերպարին։
10.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
